ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Կիպրոսում 34 տարի առաջ անհայտ կորած 9 հույների սպանությունը չհետաքննելու մեջ

2 րոպեի ընթերցում

ՀԱԱԳԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գլխավոր վարչությունը այսօրվա վճռով մեղավոր է համարել Թուրքիային` 34 տարի առաջ Կիպրոսում թուրք-հունական բախումների ժամանակ թուրք զինվորների կողմից 9 հույների դաժան սպանությունը բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ հետաքննություն չիրագործելու համար: Թուրքական «Ջիհանե գործակալության փոխանցմամբ, դատարանում այսօր լսված «Վարնավաե կոչված դատական գործով դատավորները վճռել են, որ Թուրքիան ոտնահարել է Եվոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածները: Դատարանը յուրաքանչյուր հայցվորի համար 12 հազար եվրո բարոյական փոխհատուցման եւ 8 հազար եվրո էլ դատական ծախսերի համար տուգանք է սահմանել Թուրքիայի Հանրապետությանը: Գործակալությունը հայտնել է, որ ՄԻԵԴ-ը նման որոշում ընդունել է նաեւ 2008 թ-ի հունվարի 10-ին, սակայն, մերժելով դատարանի վճիռը, թուրքական կառավարությունը պահանջել է դատալսումը փոխադրել ՄԻԵԴ գլխավոր վարչություն, հիմնավորելով դա «34 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների իրավական հետաքրքրություն չունենալով եւ հայց ներկայացնելու 6-ամսյա ժամկետը խախտվելովե: «Վարնավաե դատական գործով ՄԻԵԴ գլխավոր վարչության 17 դատավորներից 16-ի «կողմե քվեարկությամբ վճիռն այսօր առավոտյան հրապարակել է ՄԻԵԴ նախագահ Ժան Պոլ Կոստան: Դատարանի որոշմամբ 9 հույների սպանության հետ կապված թուրքական կառավարության կողմից անհրաժեշտ հետաքննություն չկատարվելու իրողությունը բնութագրվել է որպես «անմարդկային վարմունքե: «Վարնավաե հայցը, լինելով Կիպրոսում մարդկային կորուստների հետ կապված առաջին դատական գործը, նախադեպ կհանդիսանա Թուրքիայի վերաբերյալ ՄԻԵԴ հետագա որոշումների համար, համոզմունք է հայտնել թուրքական գործակալությունը:

Հայերեն

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի. ՀՀ նախագահ