2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ քրդական խնդրի լուծմանն ուղղված «դեմոկրաական միտմանե գործընթացի շրջանակում ցանկանում են գլխավոր հյուպատոսություն բացել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ըստ թուրքական «Միլիեթիե, «դեմոկրատական միտմանե գործընթացի հետ կապված լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ թեեւ ներկայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դեմ է քրդական խնդրի լուծման կառավարության ծրագրին, «ԺՀԿ-ը 1999 թ-ի զեկույցում կառավարության ներկայիս արած առաջարկներից քրդերի համար ավելին էր խոստացել կատարելե, նշելով, որ նույնը 1989 թ-ին քուրդ ընտրողերին առաջարկել էր նաեւ ներկայում ընդդիմադիր Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը: «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության զինյալներին Կանդիլ լեռան վրայից մաքրելու հարցը քննարկվել է օրերս Ստամբուլ այցելած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Կանդիլում 1,5 հազար սիրիացի զինյալներ էլ կան: Անկարան այդ հարցը քննարկում է նաեւ Հյուսիսային Իրաքի ղեկավարության հետ: Անհրաժեշտ բանակցություններից հետո մտադիր ենք գլխավոր հյուպատոսություն բացել Էրբիլում: Մտադիր ենք դեպի մեղմացում վերանայել նաեւ զենքը վայր դրած քուրդ զինյալներին տները վերադարձնելու թուրքական քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածըե, -ասել է թուրք վարչապետը: