1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կկալանի այն նավերը, որոնք խախտումով կմտնեն երկրի տարածքային ջրեր: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի տրանսպորտային վարչակազմի ղեկավար Գեորգի Բոկուչավան՝ մեկնաբանելով Գագրայի եւ Սոչիի միջեւ ծովային մարդատար հաղորդակցության վերականգնումը: «Աբխազիայի տարածքային ջրերը Վրաստանի տարածքային ջրերն են: Ցանկացած նավ, որն այնտեղ կմտնի առանց թույլտվության, կկալանվիե,-ասել Է նա: