1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիին եւ տնտեսական բլոկի նախարարներին հանձնարարել Է պատրաստել երկրի զարգացման նոր ծրագիր: Վարչապետի եւ նախարարների հետ Սահակաշվիլիի հանդիպումը այսօր տեղի Է ունեցեն Հավլաբարի նստավայրում եւ ցուցադրվել Է վրացական հեռուստատեսության ուղիղ եթերում: Նախագահն ասել Է, որ նոր ծրագրի իրացման արդյունքում բնակչությունը պետք Է իրապես՝ յուրաքանչյուր առաջին ընտանիքի օրինակով զգա երկրում տնտեսական իրադրության բարելավումը: