Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կառավարությունից պահանջել է երկարացնել Քրդստանում ռազմական գործողություններ անցկացնելու մեկա
2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կառավարությունից պահանջել է եւս մեկ տարով երկարացնել «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) դեմ պայքարի համար Հյուսիսային Իրաքում (Քրդստանում) անդրսահմանային ռազմական գործողություններ իրագործելու վերաբերյալ թուրքական խորհրդարանի տված մեկամյա թույլատրությունը, որի ժամկետը լրանում է ս.թ. հոկտեմբերի 17-ին: Թուրքական «Հուրիեթիե համաձայն, շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախագահությամբ ուժային կառույցների եւ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հավաքում տեսակետ է հայտնվել, որ անդրսահմանային ռազմական գործողությունների ժամկետը երկարացնելը բացասական ազդեցություն կունենա քրդական խնդիրը Թուրքիայում լուծելու վերաբերյալ թուրքական կառավարության մշակած «դեմոկրատական միտումե կոչված բարեփոխումների ծրագրի իրագործման վրա: Չնայած դրան, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի փոխել PKK-ի դեմ ռազմական ճանապարհով պայքարելու իր տեսակետը եւ կառավարությունից պահանջել եւս մեկ տարով երկարացնել իրաքյան Քրդստանի տարածքում ռազմական գործողություններ իրագործելու իրենց տրված լիազորությունը: Թուրքիայի խորհրդարանը 2008 թ-ի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ 550 պատգամավորներից 497-ի «կողմե քվեներով թույլատրել էր իր զինված ուժերին անդրսահմանային ռազմական գործողություններ իրագործել PKK- ի զինյալների դեմ: