2 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսիայի եվրոպական գործերով նախարար Պիեռ Լելյուշը հայտարարել է, որ «ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը Փարիզի նման դեմ են Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությանը, սակայն, այդ մասին հայտարարելու քաջություն չեն ցուցաբերումե: Թուրքական «Միլիեթիե փոխանցմամբ, Լելյուշն այդ հայտարարությունն արել է երեկ üրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթում՝ Թուրքիայի պետնախարար, ԵՄ հետ բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ այսօր տեղի ունենալիք իր հանդիպումից առաջ: Նա ասել է, որ նման եզրակացության է հանգել 27 անդամ ունեցող եվրոպական միության երկրների Եվրոպայի գործերով նախարարների հետ իր հանդիպումների արդյունքում: «Բացի ԵՄ անդամ երկու երկրների, մնացած բոլոր երկրները դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Նրանք բոլորը գտնում են, որ ԵՄ-ը պետք է սերտորեն համագործակցի Թուրքիայի հետ, բայց Թուրքիան չպետք է գտնվի ԵՄ կազմում: Սակայն, այդ մասին նրանք խուսափում են խոսել բացահայտե, -ասել է Լելյուշը: Դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Պիեռ Լելյուշի ակնարկած Թուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ երկրները կարող են լինել Իսպանիա, Իտալիա եւ Անգլիա եռյակից երկուսը: Երեկ երեկոյան Փարիզ ժամանած Էգեմեն Բաղըշը ծրագրել է հանդիպել üրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ժան Դավիդ Լեւիթի, նախագահական պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գուենի եւ Եվրոպայի գործերով նախարար Պիեռ Լելյուշի հետ: