1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մի խումբ կողմնակիցներ այսօր փորձել են հարձակվել ընդդիմության գլխավոր ղեկավարներից մեկի՝ նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի վրա: Ինտերնետ կայքերից մեկի հաղորդման համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել Թեհրանում ընթացող ցույցերի ժամանակ: Մի խումբ մարդիկ մոտեցել են Խաթամիին եւ փորձել ծեծի ենթարկել նրան: Սակայն ժամանակին վրա են հասել նախկին նախագահի կողմնակիցները, որոնք կարողացել են հեռացնել հարձակվողներին: Դրանից քիչ անց պատահարի վայր են ժամանել ոստիկանները: