1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ընդդիմության մի քանի տասնյակ հազար կողմնակիցները այսօր հավաքվել են Թեհրանի կենտրոնում՝ իրենց բողոքը հնայտնելու երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ: ԷüԷ գործակալության հաղորդման համաձայն՝ սկզբում Թեհրանում ցույց Էր կազմակերպվել ի պաշտպանության պաղեստինյան ժողովրդի: Սակայն իրականում ընդդիմությունն այդ միջոցառումն օգտագործեց Ահմադինեժադի դեմ բողոք հայտնելու համար: Ցուցարարները ի թիվս այլոց վանկարկում Էին «Մահ Ռուսաստանինե կարգախոսը՝ այդ կերպ դժգոհություն հայտնելով Մոսկվայի կողմից նախագահ Ահմադինեժադին ցուցաբերվող աջակցությունից: