Տարածաշրջանային

Ռուսաստանը մտահոգված Է Վրաստանի շարունակվող ռազմականացումից

1 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստաը մտահոգված Է այն բանից, որ «Վրաստանի վերառազմականացումը շարունակվում Է, չնայած բոլոր այն հավաստիացումներին, որոնք արվում են արտասահմանյան գործընկերների կողմիցե: Այդ մասին Ժնեւում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ ամփոփելով Անդրկովկասի անվտանգության ու կայունության ապահովման շուրջ քննարկումների հերթական յոթերորդ փուլի արդյունքները: Դիվանագետի խոսքով՝ այդ գործընթացը հղի Է «սեփական դինամիկայով, եւ երբ զինված ուժերի ստորաբաժանումների ու հատուկ նշանակության ուժերի վարժանքներ են ընթանում, ապա վաղ թե ուշ այդ ուժերն օգտագործելու ցանկություն կառաջանա, որպեսզի դարձյալ փորձեն բլիցկրիգ իրականացնելե: Ինչպես նշել Է Կարասինը, Ռուսաստանում, «բնականաբար, ողբերգության կրկնվելը չեն ցանկանումե, բայց հարկադրված են «համարժեք միջոցներ ձեռնարկելե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում