Սպորտ

Հայաստանի սեղանի թենիսիստուհիներն անհաջող ելույթ ունեցան Շտուտգարտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սեղանի թենիսիստուհի Հասմիկ Խաչատրյանը պարտություն կրեց 0:4 հաշվով խորվատուհի Անդրեա Բակուլեից: Մեր մյուս մասնակցուհին՝ Տաթեւիկ Ենգիբարյանը 0:4 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի մարզուհի Հեթ Սիրինից: Ի դեպ, Հայաստանի պատանի թենիսիստուհի Ա.Թումանյանը կմասնակցի դեկտեմբերին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք մինչեւ 12 տարեկանների թենիսի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն հանդիսացող «Օրինջ բոուլե թենիսի միջազգային մրցաշարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում