2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր հանդիսավորությամբ ազդարարվեց բնական գազի մուտքը, վառվեց երկնագույն վառելիքի ջահը: Շուրջ 450 տնտեսություն ունեցող գյուղում հենց այսօր արդեն գազի բաժանորդ է 12 ընտանիք: Գազը բնակարան հասցնելու համար յուրաքանչյուր գյուղացի կծախսի 90-100 հազ. դրամ: Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը նշեց, որ այս աշխատանքների արդյունքում գյուղում լուծվել է գլխավոր խնդիրներից մեկը, սական անլուծելի հարցեր էլ կան: Մասնավորապես` անհրաժեշտ է առաջնահերթ հիմնանորոգել գյուղի միջնակարգ դպրոցը, լուծել խմելու եւ ոռոգման ջրի հարցը: «ՀայՌուսգազարդե ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ընկերությունն այս համայնքում կատարած աշխատանքով ավարտում է այս տարվա իր ներդրումային ծրագիրը: Համայնքի գազիýիկացումն ամբողջովին կատարվել է ընկերության միջոցներով: Այս տարի Արմավիրի մարզում գազիýիկացվել է 12 համայնք: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր եւ մարզի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին եւ «ՀայՌուսգազարդե-ի տնօրինությանը Նոր տարվա նախաշեմին բնակչությանը մատուցած այս նվերի համար: «Մարզի համայնքների 90 տոկոսից ավելին այսօր գազիýիկացված է: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվենե,- ասաց Ա.Ղահրամանյանը: Միաժամանակ մարզպետը չժխտեց, որ Արմավիրում դեռեւս անլուծելի շատ խնդիրներ կան: Արդեն հաջորդ տարի նախատեսվում է մարզում ոռոգման ջրի ոլորտում բավականին լուրջ ներդրումային ծրագիր իրականացնել: