Արամ Ա կաթողիկոս. «Մենք գնահատում ենք այն ազգերին, որոնք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն միջազգային ընտանիքում մենք միայն ճանաչում չենք պահանջում, այլ՝ արդարութ

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայությունն ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքում` Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց, եւս մեկ անգամ ուխտել է հավատարիմ մնալ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների արդար դատին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից, Մայր տաճարում պատարագ է մատուցել թեմի առաջնորդ գերշ. Տ. Գեղամ Ս. եպս. Խաչերյանը: Ս. պատարագից հետո Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսի գլխավորությամբ լիբանանահայությունն ուղեւորվել է դեպի նահատակաց աճյուններով նվիրականացած Ս. Ստեփանոս մատուռը« ուր անմար ջահի շուրջ կատարվել է հոգեհանգստյան հանդիսավոր արարողություն։ Հավաքվածներին ուղղած իր խոսքում Վեհափառ Հայրապետը կոչ է արել պահպանելու հայ նահատակների սրբազան հիշատակը: «Եթե ուզում ենք ապագա կերտել, պետք է հավատարիմ մնանք մեր անցյալին, եւ անցյալը մեր ներկայի մեջ ապրեցնենք: Այսօր մեր նահատակների աճյունների դիմաց կանգնած` կոչված ենք մեր ազգային ուխտը վերանորոգելու, ասելով, որ այսօր նորոգում ենք պահանջատիրության ու հավաքական պայքարի մեր ուխտը: Մի՛ մոռացեք, որ թշնամին ուզեց Հայաստանը ու հայությունը ջնջել աշխարհի քարտեզից: Մենք գնահատում ենք այն ազգերին, որոնք ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն միջազգային ընտանիքում մենք միայն ճանաչում չենք պահանջում, այլ՝ արդարությունե,-ասել է Արամ Ա կաթողիկոսը: Դիմելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետն ասել է, որ յուրաքանչյուրն իր մասնագիտությունը, կարողությունները տարբեր բնագավառում պետք է ծառայեցնի Հայ արդար դատի հաղթանակին: «Ուստի քայլենք մեր նահատակների տեսիլքի ճամփան մինչեւ այնտեղ, ուր նրանց արյան կանչը կառաջնորդի մեզե,-ասել է նա:

Հայերեն