3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): «Գեոդեզիայի եւ քարտեզարգրության կենտրոնե ՊՈԱԿ-ում այսօր առաջին անգամ գործարկվեց տիրեզերական ընդունիչ կայանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ կառավրությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: ՀՀ վարչապետը ծանոթացավ նաեւ կենտրոնի աշխատանքային պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ: Տիեզերական ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով արհեստական արբանյակների հնարավորությունից եւ կատարել երկրի հեռահար զոնդավորում: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, կայանի միջոցով հնարավոր է տեսնել հանրապետության տարածքի ցանկացած վայրը: Բացի քարտեզագրական խնդիրներից, այն հնարավորություն է տալիս նաեւ լուծել այլ` քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատեսական խնդիրներ: Դիտարկման միջոցով հանրավոր կլինի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ ապօրինի շինությունների, անտառահատումների, հողազավթման դեպքերի եւ այլնի վերաբերյալ: Սարքը հնարավորություն է տալիս նաեւ մասնագիտանալու դեպքում օգտակար հանածոների ուսումնասիրության խնդիրներով զբաղվել, ինչպես նաեւ լուծել ազգային անվտանգության պաշտպանության խնդիրներ, կանխատեսել երկրաշարժերը: Ըստ Մ.Վարդանյանի` սարքն ունի համապատասխան սերվեր, համակարգչային տեխնիկա եւ ծրագրային ապահովման միջոցներ: Կայանն ստեղծվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Մ.Վարդանյանի խոսքով` 2010 թ-ից յուրաքանչյուր պետական մարմին, այդ թվում` պաշտպանության նախարարությունը, երկրի տարածքի անվտանգության ապահովման նպատակով պատվերի դեպքում համապատասխան ծառայություններ եւ տվյալներ կստանա կենտրոնից: Բացի այդ, իրականացված աշխատանքների արդյունքում հնարավորություն կընձեռվի տնտեսության մեջ ստեղծել մեկ քարտեզ` պետական բոլոր խնդիրների լուծման համար: Դա հնարավորություն կտա քարտեզագրության ոլորտում պետության կողմից ծախսվող գումարները տնտեսել. բնության մեջ չափագրումներ իրականացնելու համար այլեւս երկար ժամանակ, լրացուցիչ գումար եւ աշխատուժ չի պահանջվի: Հայկական կողմն այս աշխատանքներն իրականացնելիս ակտիվ համագործակցում է Ռուսաստանի հետ: Պայմանավորվածության համաձայն` առաջիկայում 5 հայ մասնագետ կգործուղվի Մոսկվա` 1.5-2 ամսով վերապատրաստման դասընթացներ անցնելու նպատակով: