Երևան

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում նշվել է տոնական տրամադրությամբ. տոնական մթնոլորտ էր նաև Երևանի մետրոպոլիտենում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին Մետրոպոլիտենը և Արհմիությունը հյուրընկալեցին փոքրիկների՝ տոնն առանձնահատուկ հիշարժան դարձնելու համար։ 

Միջոցառումը մեկնարկեց «Բարեկամություն» կայարանից, որտեղ երեխաներին դիմավորեցին սիրված մուլտհերոսները։ 

Բարձր տրամադրությամբ ու ժպիտներով ՝ փոքրիկ ուղևորները գնացքով շարժվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարանը։

Մինչ կմեկնարկեր միջոցառումը, մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը շնորհավորեց փոքրիկներին և իր խոսքում կարևորեց երեխաների պաշտպանված մանկությունն ու նրանց նկատմամբ մեծերի հոգատար վերաբերմունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մուլտհերոսների ուղեկցությամբ երեխաները վայելելել են միջոցառման ողջ ընթացքը՝ խաղեր, երաժշտություն, ֆոտոշարք և ամենակարևորը՝ ջերմություն և անմոռանալի, սիրուն ակնթարթներ։ 

Միջոցառման ավարտը բալիկները միասին դեպի երկինք են բաց թողել նպատակներ, երազանքներ ու խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում