Քաղաքականություն

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

2 րոպեի ընթերցում

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Սյունիքում հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն-Լորանս Պետելը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում ՝ կից ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավար գյուղի վրա։

 «Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են  ադրբեջանական այս ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է մարդկանց մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի նրանք փախչեն, և ներխուժի Հայաստան»,- ասված է գրառման մեջ։

 Վերջում Պետելը նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին և Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենին՝  նրանց, այսպես ասած, «հուսալի գործընկեր» համարելով Ալիևին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում