Գրիգոր Մինասյանն ու Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են
1 րոպեի ընթերցում
ԱԽԱԼՔԱԼԱՔ« 9 ՄԱՐՏԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուրե բարեգործական կազմակերպության Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են: Ա- ԻՆüՈ-ի փոխանցմամբ` մարտի 6-ին կայացած դատավարության արդյունքում մեղադրյալներին շնորհվել է մեկ տարի ժամկետով պայմանական ազատություն: Նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) եւ լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ: Մեղադրյալները ազատ են արձակվել 2000-ական լարի գրավի դիմաց: