Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը քննարկել են Սփյուռքիգաղութներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, հայ դպրոցին առնչվողհարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, արծարծվել են Սփյուռքի գաղութներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, հայ դպրոցին առնչվող եւ ազգային այլ հարցեր: Վեհափառ Հայրապետը գնահատելով ՀԲԸՄ-ի աշխատանքը, շեշտել է հատկապես Սփյուռքում հայ դպրոցին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը: Այս առիթով Պ. Սեդրակյանն ընդհանուր գիծերով ներկայացրել է միության աշխատանքը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում