Հուշ-ցերեկույթ` նվիրված Մետաքսյա Սիմոնյանիծննդյան 80-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ, Լուսինե Պետրոսյան): Մետաքսյա Սիմոնյանը հայ բեմի բացառիկ դերասանուհիներից էր, ում բոլոր դերակատարությունները (Սուսան` «Նամուսե-ում, Թերեզա` «Ժայռե-ում, Փառանձեմ` «Ավերված քաղաքի առասպելըե-ում եւ այլն) տարբերվում էին միմյանցից իրենց յուրահատուկ մատուցմամբ: Նման կարծիք հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն` այսօր Դերասանի տանը կազմակերպված Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ, որին ներկա էին թատերական գործիչներ, անվանի դերասաններ, դերասանուհու արվեստը գնահատող հասարակություն: Նրա խոսքով, մեծատաղանդ ու հայ բեմի ամենահիասքանչ դերասանուհու մահվան բոթը լսելով, հայ ժողովուրդը մեծ ցավ ապրեց, իսկ հայ բեմը կորցրեց իր տաղանդաշատ դերասանուհիներից մեկին: «Նա բախտավոր դերասանուհի էր, քանի որ խաղացել էր Վահրամ Փափազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի հետե,- ասաց Ե.Ղազանչյանը: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի խոսքով, Մ. Սիմոնյանի հմայքն ու գեղեցկությունը պայմանավորված էր ոչ միայն նրա արտաքին տվյալներով, այլեւ` դերասանի տաղանդի դրսեւորմամբ, բեմական յուրահատուկ խաղով: «Մինչեւ այսօր, սակայն, ոչ մի գիտական աշխատանք, գիրք չկա Մետաքսյայի մասինե,- ասաց Վ.Շահվերդյանը` ավելացնելով, որ նրա դերերի մասին շատ անդրադարձեր եղել են, հնչել են բազմաթիվ գովեստներ, բայց դա բավական չէ, քանի որ եկող սերնդի արվեստագետները պետք է ունենան գրականություն` նրան ճանաչելու եւ դասեր քաղելու համար: Վ Շահվերդյանը նշեց նաեւ, որ դերասանուհին ննջում է ոչ իրեն արժանի տեղում, եւ պետք է քայլեր ձեռնարկել շիրիմը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն տեղափոխելու ուղղությամբ: Այս տարի դերասանուհու ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով թատերական գործիչների միությունը նախատեսում է անցկացնել մեկշաբաթյա ներկայացումների ցուցադրություն, որին կմասնակցեն հանրապետության բոլոր թատրոնները: Հուշ-ցերեկույթին զուգահեռ կազմակերպվել էր նաեւ դերասանուհու խաղացած հանրահայտ դերերի լուսանկարների ցուցադրություն:

Հայերեն

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով