1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Էլմիրա Բաղդասարյան): Ակնկալվում է, որ մինչեւ մայիս հանրությանը կներկայացվի Շուշի քաղաքի վերականգնման նախնական գլխավոր հատակագիծը: Գլխավոր հատակագծի աշխատանքներին մասնակցում են նաեւ մասնագետներ ԱՄՆ-ից: «Հույս ունեմ, որ 2007 թվականի երկրորդ կիսամյակից դուք նույնպես հնարավորություն կունենաք մասնակցելու Շուշի քաղաքի վերակառուցման աշխատանքներինե,- Հայաստանի շինարարների միության տարեկան ժողովի ժամանակ դիմելով շինարարական կազմակերպությունների ղեկավարներին`ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: