Բոլոնիայի գործընթացի մասնակից բոլոր երկրների կրթությաննախարարները Լոնդոնում կհանդիպեն հաջորդ տարվա մայիսին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում դեկտեմբերի 12-13-ը կայացած Բոլոնիայի գործընթացի նորանդամ երկրների կրթության նախարարների հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԿԳՆ մամուլի քարտուղարությունից, մասնակցել են 2005 թվականի մայիսին հռչակագրին միացած Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի նախարարները (Արդբեջանի պատվիրակությունը բացակայել է): Հանդիպման շրջանակներում ամփոփվել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների՝ բարձագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացումը, տեղի է ունեցել փորձի փոխանակում եւ ներկայիս փուլի արդյունքների նախնական գնահատում: Քննարկվել են Եվրախորհրդի հետ իրականացվելիք նոր ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ այլ երկրների հետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Չորս նախարարները Ստրասբուրգում ստորագրել են հանդիպման եզրափակիչ դրույթներ, որով նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունն իրագործելու Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` մինչեւ 2010 թվականը բարձրագույն «կրթության եվրոպական տարածքե կառուցելու համար: Նշվել է, որ այդ նպատակով երկրներում պետք է ընդգրկուն աշխատանքներ տարվեն կրթության որակի ապահովման կառույցները հզորացնելու, որակավորումների ազգային համակարգ մշակելու ուղղությամբ: Նախարարները խոսել են նաեւ ուսումնական ծրագրերի բարեփոխումների, բարձրագույն կրթությունը սոցիալապես մատչելի, ինչպես նաեւ ուսանողների ու պրոýեսորադասախոսական կազմը շարժունակ դարձնելու մասին: Բոլոնիայի գործընթացի մասնակից բոլոր երկրների նախարարների հանդիպումը Լոնդոնում կկայանա հաջորդ տարի մայիսին: