1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «Հայռուսգազարդե ընկերությունից, բնական գազը դեռեւս Հայաստան է ներմուծվում պահեստային գազատարով ժամում 50 հազ. խմ ծավալով: Ծավալների ավելացման եւ գազատարի վերականգնման ժամկետների մասին դեռեւս չի նշվում: Հիշեցնենք, որ Հայաստան ներմուծվող գազի հոսքը դեկտեմբերի 17-ին` երեկոյան, դադարեցվել էր` Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Դեկտեմբերի 18-ին վերականգնվել է պահեստային գծով գազամատակարարումը ժամում 50 հազ. խմ ծավալով: Միաժամանակ, օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի գազը: Նշենք նաեւ, որ սպառողական շուկայում գազամատակարարման ռեժիմների խախտում չի եղել: