ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուց հետո Իսպանիայի արտգործնախարար Մ. Անխել Մորատինոսը 2007թ-ի առաջին եռամսյակում կայցելի Հարավային Կովկաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելուց հետո Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը ծրագրում է այցելել Հարավային Կովկաս: Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Մ. Անխել Մորատինոսը ցանկություն է հայտնել տարածաշրջան այցելել 2007թ-ի առաջին եռամսյակում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել Դե Գուխտը 2006թ-ի հունվարին այցելել է Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: 2007թ-ի հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իսպանիան:

Հայերեն