Հ. Գրիգորյանն ընտրվեց Երեւանի բասկետբոլի ýեդերացիայի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Նախկինում հայտնի մարզական գործիչ, ՀՀ բասկետբոլի ýեդերացիայի (ՀԲü) փոխնախագահ Հարություն Գրիգորյանն այսօր կայացած Երեւանի բասկետբոլի նորաստեղծ ýեդերացիայի հիմնադիր կոնýերանսում ընտրվեց Երեւանի բասկետբոլի ýեդերացիայի(ԵԲü) նախագահ: Կոնýերանսին ներկա էին մայրաքաղաքի բասկետբոլի մարզադպրոցների, ակումբների, հավաքական թիմերի ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Հ.Գրիգորյանին Երեւանի բասկետբոլի ակտիվիստներին ներկայացրեց ՀՀ բասկետբոլի ýեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նշելով, որ Երեւանի բասկետբոլի ýեդերացիան հանրապետական ýեդերացիայի կարեւորագույն կառույցն Է լինելու եւ կունենա ՀԲü-ի մշտական աջակցությունը: Հ.Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց իր աշխատանքային ծրագիրը եւ հեռանկարները, նշելով, որ 2007թվականին արդեն իսկ Երեւանին բազմաթիվ բասկետբոլային իրադարձություններ են սպասում:

Հայերեն