Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակը եւ Ռումինիայի նախագահըքննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը եւ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն քննարկել են Ադրբեջանի եւ Ռումինիայի հետագա համագործակցության հեռանկարները: Այդ մասին «Թրենդե գործակալությանը հայտնել է Ռումինիայում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Թուրալ Ռըզաեւը: Հանդիպմանը, որը կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի՝ Ռումինիա այցի (դեկտեմբերի 18-20-ը) շրջանակներում, քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հեռանկարները, ղարաբաղյան հիմնախնդիրը, տարածաշրջանային համագործակցությունը, Հարավային Կովկասի իրադրությունը, համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային նախագծերի շրջանակներում:

Հայերեն