Վարուժան Հակոբյանը զբաղեցրել է 4-րդ տեղը Մանիլայում կայացած շախմատի միջազգային մրցաշարում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Ամերիկաբնակ հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը, վաստակելով 6,5 միավոր 9 հնարավորից, զբաղեցրել է 4-րդ տեղը üիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած այս երկրի նախագահ Գլորիա Արոյոյի անվան գավաթի շախմատի միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել չինացի Չժան Պենսյանը՝7,5 միավորով: