Էջմիածնի քաղաքապետարանը պատրաստ է լուծելու ձյան տեղումների պատճառով երթեւեկության հետ կապված խնդիրները
1 րոպեի ընթերցում
ԱՐՄԱՎԻՐ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Էջմիածնում այս տարի ձյան տեղումների պատճառով երթեւեկության հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Նորայր Միրզախանյանը, քաղաքային իշխանությունները ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, կուտակված է աղի եւ ավազի անհրաժեշտ պաշար: Նրա հավաստմամբ, ամեն օր կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում քաղաքի փողոցները երթեւեկելի են, մայթերը` մաքուր: