ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվեցին ավիավառելիքի պակասի պատճառները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Արմենիաե միջազգային օդանավակայաններե ընկերությունն ավիավառելիք միտումնավոր չի ներկրում Հայաստան: Այն «միýե է ստեղծել, թե իբր «Միկա Լիմիթեդե ընկերությունն է միայն ի վիճակի Վրաստանի տարածքով ավիավառելիք ներկրելուե-այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նման հայտարարություն արեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա նշեց, որ ավիավառելիքի շուկայում պարբերաբար առաջացող խնդիրների առնչությամբ վարույթն իրականացվել է մի շարք ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, համաձայն որոնց, օդանավերի թռիչքների համար նախատեսված ավիավառելիքի պաշարները վերջանում են, եւ օդանավակայանում տրամադրվում է միայն մեկ ուղղությամբ չվերթ կատարելու համար անհրաժեշտ վառելիք: Ա. Շահնազարյանի խոսքով, Հայաստանում գործող մի շարք ավիաընկերություններ հաստատել են, որ եթե չլիներ ավիավառելիքի պակասը, իրենք վառելիքի ավելի մեծ ծավալի հայտ կներկայացնեին «Արմենիաե միջազգային օդանավակայաններինե («ԱՄՕե): Ավիաընկերությունների մի մասը նշել է, որ բավարարվել է ներկայացված հայտերի միայն որոշ մասը: Այսպես, 2006 թ. մայիս-հունիսին «Աերոýլոտիե 1369,2 տոննայի համար ներկայացված պահանջից բավարարվել է միայն 1116,2 տոննան, իսկ «Սիբիրիե պահանջը բավարարվել է 30 տոկոսով: Ըստ «Ավստրիական ավիաուղիներիե հայաստանյան մասնաճյուղի` իրենց հայտերը բավարարվել են, սակայն, ավիաընկերությունը չվերթերն իրականացրել է վառելիքի նվազագույն պահանջներով եւ առանց «բարձր արագությանե ռեժիմի՝ հաճախ ստիպված լինելով հրաժարվել ուղեւորների իրերը տեղափոխելուց, բեռնափոխադրումներ իրականացնելուց: Նույն ժամանակահատվածում առկա են եղել նաեւ այլ օդանավակայաններում հարկադրված լիցքավորման դեպքեր. «Աերոýլոտե՝ 20 անգամ, «Պուլկովոե՝ չորս, «Ուրալյան ավիաուղիներե՝ երկու: Ինչպես նշում է հանձնաժողովի նախագահը, եղել է վառելիքի գերածախս եւ ուղեւորներն ստիված են եղել լրացուցիչ երկու ժամից ավելի մնալ ճանապարհին, ոմանք չեղյալ են համարել չվերթերը: «Ընկերությունը, սակայն, պարտավոր է իրականացնել եւ երաշխավորել ավիացիոն ծառայությունների բնականոն եւ անընդհատ մատուցումը, ինչից հետեւում է, որ օդանավերն ավիավառելիքով պետք է լիցքավորվեն օդանավակայանում եւ այլընտրանք չկաե,-նշեց Ա.Շահնազարյանը: «ԱՄՕե ընկերության իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով, իր ընկերությունը չպետք է պատասխանատվություն կրի ավիավառելիքի պակասի պատճառով: ««Միկա Լիմիթեդե-ի հետ մեր ընկերությունը տարեկան 30 հազար տոննա ավիավառելիքի պայմանագիր ունի կնքած, սակայն դա չի իրականացվում: Մենք պատրաստ ենք տարեկան 50 հազար տոննա ավիավառելիք գնել եւ դրա համար ունենք բավարար ռեսուրսներ. անհրաժեշտ է գտնել այնպիսի ընկերություն, որը կհամաձայնի մեզ ավիավառելիք տրամադրելե,-նշեց նա: Հանձնաժողովն առաջարկեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արտաշես Բախշյանը նշեց, որ «ԱՄՕե-ն կոնցենսիոն պայմանագիր է կնքել ՀՀ կառավարության հետ, հետեւաբար` պայմանագրի կողմ է հանդիսանում կառավարությունը: «Վարչությունը «ԱՄՕե-ին պարտավորության ենթարկելու, ինչպես նաեւ այդ հարաբերությունները կարգավորելու լիազորություն չունիե,-ասաց նա: Հանձնաժողովը որոշեց հաշվի առնել բոլոր հարցերը եւ առաջարկությունները, եւ դրանք քննարկելուց հետո որոշում կայացնել:

Հայերեն