Բացվեց հայ ականավոր ծովակալ Հ. Իսակովի արձանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Այսօր հանդիսավորությամբ բացվեց հայ ականավոր ծովակալ Հովհաննես Իսակովի արձանը` ծննդյան 111-րդ տարեդարձի կապակցությամբ, նրա անունը կրող պողոտայի բարձրադիր մասում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակին նվիրված հուշահամալիրի հարեւանությամբ: Բրոնզաձույլ արձանը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա նստած է ճայը: Դեպի Արարատ լեռն ու Երեւանյան լիճը նայող Հ.Իսակովը ձախ ձեռքում պահել է գլխարկ, աջում` հեռադիտակ: Ըստ ճարտարապետ Լեւոն Մկրտչյանի` գլխարկը խորհրդանշում է սեփական ժողովրդին պաշտպանելու, իսկ հեռադիտակը` նրա անվտանգությունը հսկելու պատրաստակամությունը: Արձանը հեղինակել են քանդակագործներ Գեւորգ Գեւորգյանն ու Ռոբերտ Պալյանը, ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին ու ՀՀ պաշտպանության նախարարությանը: Արձանն օծվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի կողմից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Միքայել Գրիգորյանն ու Մանվել Գրիգորյանը, ՀՀ զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանը, բարձրաստիճան սպայակազմն ու պաշտոնատար այլ անձինք, վետերաններ, երեւանցիներ: Ինչպես նշեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հովհաննես Իսակովն այն հայորդին է, ով կարողացել է փառքով անցնել ռազմի ահեղ ճամփան եւ նրա արձանի տեղադրումը մեծ հայորդուն արժանի մեծարանքի եւս մի քայլ է: Ճարտարապետ Լ.Մկրտչյանի խոսքերով, ի սկզբանե մտավախություն է եղել, թե արձանը կստվերի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակին նվիրված հուշահամալիրը: «Արձանի տեղադրումից հետո պարզ դարձավ, որ երկու կառույցները լրացնում են միմյանց, իսկ նոր սերնդի կողմից մոռացության մատնվող հուշաքարն այսպիսով նոր կյանք ստացավե,-ասաց նա: Ծովակալ Իսակովը ծնվել է 1894 թ. Կարսի Հաջիքենդ գյուղում, եղել է ԽՄ նավատորմի ծովակալ, ԽՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ: Մահացել է 1967թ. Մոսկվայում: Ծովակալ Իսակովի ծննդյան 111-րդ տարեդարձի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակներում այսօր նաեւ այցելություն է կազմակերպվել մայրաքաղաքի` նրա անունը կրող թիվ 132 միջնակարգ դպրոց եւ թանգարան: Ավելի ուշ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա հանդիսավոր երեկո եւ տոնական համերգ:

Հայերեն

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը