Մարզեր

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ ընթանում են Սևան-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ծովազարդ-Գավառ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 333 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հարթեցնող շերտի ստեղծում և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ 5 սմ հաստությամբ, 7500 գծամետր երկարությամբ, 58920 քմ մակերեսով։  Ծրագրի շրջանակներում կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում