Միասնության շուրջպարը գրկեց Արագած լեռը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Արագած լեռը շրջագծող 163 կմ մայրուղիներում այսօր ժամը 15:00-ին սկիզբ առավ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համազգային միասնության շուրջպարը, որը տեւեց 15 րոպե: Նախատեսված մեկ շարքի փոխարեն մարդիկ պարում էին երկու-երեք շարքով: Հասարակ գյուղացու կողքին Արագածի շուրջ այսօր պարեցին նաեւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք: Նրանց էին միացել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Առավոտ վաղ մայրաքաղաքից ու հանրապետության մարզերից մարդկանց խմբերը «հազարապետերիե եւ «հարյուրապետերիե գլխավորությամբ տեղափոխվեցին համապատասխանաբար այն հատվածները, որտեղ իրենք պետք է պարեին: Ավելի ուշ սկսվեց այն մարդկանց հոսքը, ովքեր համազգային միջոցառմանը մասնակցելու էին եկել սեփական նախաձեռնությամբ: Ժամը 14:00-ից սկսած մարդիկ առանց պարուսույցների օգնության սկսեցին փորձել պարային շարժումները: Պարից հինգ րոպե առաջ համահայկական ձեռնարկի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա համոզմամբ, ոգեշնչող ու խրախուսական է աննախադեպ միջոցառման` շուրջպարի, նպատակը: «Միասնության շուրջպարը մեր ժողովրդի համար թող դառնա ուխտավորի պարտքե,- ասաց նա` օրհնելով պարը նախաձեռնողներին: Հայրապետի խոսքից հետո հնչեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կազմած, երաժիշտ Արա Գեւորգյանի գործիքավորած ժողովրդական պարեղանակը: Նարնջագույն գլխարկներ կրող մարդիկ ոգեւորությամբ պարում էին` հայկական երաժշտության տակ մի քայլ առաջ, մի քայլ ետ շարժվելով: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ամեն մեկ կիլոմետրի վրա կպարի 1000 հոգի, սակայն շարքերում մարդկանց խտությունը խանգարում էր նրանց անգամ ազատ շարժվել: Համահայկական պարին մասնակցում էին նաեւ արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչները: Շուրջպարի ավարտից հետո դեպի Արագած տանող տարբեր հատվածներում տեղադրված հարթակներում սկսվեցին համերգային ծրագրեր, որոնք շարունակվեցին մինչեւ ուշ երեկո: Որպես կանոն, համայնքի ղեկավար-«հազարապետերնե իրենց խմբի անդամների համար նաեւ հյուրասիրություն էին կազմակերպել: Ամբողջ մայրուղու երկայնքով գործում էին շտապօգնության եւ պետավտոտեսչության աշխատակիցները: Շուրջպարի մասնակիցները ոգեւորված այս նախաձեռնությունից, նշում էին, որ այս պարը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնությունը եւ այն իրենց բերել է լեռան մոտ՝ եւս մեկ անգամ հավաստելու այդ: Արագած լեռը շղթայող մայրուղիներն անցնում են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի 106 համայնքների տարածքով, որոնց բնակիչները դեռ երեկվանից վրաններ էին խփել լեռան լանջերին: Մայիսի 27-ից լեռանն ընդառաջ էին գնացել նաեւ երիտասարդական կազմակերպությունները, բազում աշխատանքային կոլեկտիվներ, ընտանիքներ: Երեկ ուշ երեկոյան լեռան լանջերին փռված գյուղերում վառվել է 1600 խարույկ` խորհրդանշելով Գրերի գյուտի 1600-ամյակը: Քառագագաթ Արագածից որոտացել է ճոխ հրավառությունը: Միասնության շուրջպարին այսօր ակտիվորեն մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ բնակիչները պար բռնեցին Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու շուրջը: Միասնության շուրջպարին մասնակցեցին նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքներում գտնվող հայերը: Նշենք, որ Միասնության շուրջպարը նկարահանվում էր մի քանի ուղղաթիռներից: Բացի այդ, պաշտոնական հայտ է ներկայացվել այն Գինեսի գրքում գրանցելու համար:

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում