4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Չեմ ցանկացել գրել անցած ուղու լավ ու վատ պահերը կամ էլ մասնավոր կյանքի մանրամասները վերհիշող երգչի հուշերը: Մտքիս դրել էի մի քանի պատկերներով ներկայացնել մանկությունս, դժվարին սկիզբներս կամ այն կանանց, որոնց հանդիպել եմ կյանքում, իսկ գրքի հիմնական մասը նվիրել անսովոր, ծիծաղելի, երբեմն էլ դրամատիկ այն պահերին, որոնց պարտադիր չէ, որ ես եմ եղելե, - գրում է հռչակավոր շանսոնիե, մեծանուն հայորդի Շառլ Ազնավուրն իր հեղինակած «Անցած օրեր. հուշերե գրքում: Գիրք, որի շնորհանդեսն այսօր կազմակերպվել էր Երեւանի «Մոսկվաե կինոթատրոնում: Հայ գաղթականի զավակից, ով հաջողության աստիճանները մեկ առ մեկ մագլցել է մինչեւ միջազգային մեծության արվեստագետ դառնալը, Շառլ Ազնավուրը՝ երգիչը, դերասանը, հեղինակը, նաեւ եղբայրը, ամուսինն ու ընկերն իր հոգին այս գրքում բացում է պարզ ու քնքշությամբ: «Կյանքդ պատմելը հեշտ բան չէ. ինչպե՞ս անես, որ հավակնոտ չերեւաս, չհոգնեցնես ընթերցողին կամ էլ չգրգռես նրանց, ում անունը հիշատակել ես կամ մոռացելե, - գրում է Ազնավուրն ու ապա պատմում, որ դեռեւս 1974 թվականին ինքն արդեն նման մի բան արել էր, սակայն իր այդ «առաջնեկիե համար իրեն օգնել էր լրագրող Ժան Նոլին: Իր անցած ստեղծագործական բարդ ու դժվարին ուղու, ապա եւ համաշխարհային փառքի ու ճանաչման տասնամյակների ամբողջական պատմությունից բացի Ազնավուրը ներկայացնում է նաեւ հիոշողության մի անկյունում պահած իր հարազատների անցյալը՝ համոզված լինելով, որ այդ անցյալը երբեք ամբողջովին մասնավոր չի լինում: Հակառակը, այն լինում է ընդհանուր, հատկապես հայկական ընտանիքի համար: Պատմում է եղեռն ու պատերազմ տեսած իր ընտանիքի մասին, ում այնքան առատորեն են բաժին ընկել կյանքի դժվարությունները: «Այնուամենայնիվ, ճակատագիրը տարօրինակ բան էե, -ասում է նա եւ մանրամասնում, թե ինչպես նույն այդ «ճակատագիրե կոչվածի բերումով ինքն ու քույրը ստացան ճիշտ այն մասնագիտությունը, որը պետք է իրենց ծնողներինը լիներ: Երբեմն ափսոսանքով ու ցավով, երբեմն ուրախությամբ ու մեծագույն հպարտությամբ պատմելով իր կյանքի այդ ոդիսականը, մեծանուն շանսոնիեն նաեւ խոստովանում է. «Ինքս թեեւ բառերից չեմ վախենում, սակայն մի քիչ ամոթխած եմ: Ինչ-որ մի զսպվածություն, գաղտնապահության նման մի բան ինձ արգելում է հեշտությամբ բացել զգացմունքներս, չափից ավելի ինքզինքս երեւցնել, գործածել բառեր, ասենք՝ «հաղթանակե ու նման այլ համեմատականներ, որոնց առնչվում ես հաջողակ կարիերայի դեպքումե: «Մոսկվաե կինոթատրոնի բակում աննախադեպ բազմություն Էր, բոլորը ցանկանում Էին ունենալ «Անցած օրերըե՝ հեղինակի մակագրությամբ, սակայն դա ոչ բոլորին հաջողվեց: Շնորհանդեսի կազմակերպիչ կողմերից մեկի՝ Համահայկական երիտասարդական հիմնադրամի տնօրեն Արթուր Պողոսյանի կարծիքով, գրքերի մակագրելը դադարեցնելու պատճառը ժողովրդի աննախադեպ թիվն Էր: Կազմակերպիչներն նման բազմամարդ շնորհանդես չԷին պատկերացրել: Մաեստրոն «Մոսկվաե կինոթատրոնից ուղղեւորվեց «Երեւանե հյուրանոց, որի դիմաց նույնպես հավաքվել էին շանսոնիեի երկրպագուները: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին ասաց, որ Շառլ Ազնավուրը կատակում էր եւ ասում, որ ամեն տեղ էլ այդպես է լինում: «Միջադեպի կապակցությամբ պետք չէ մեղադրել ո՛չ ժողովրդին, ո՛չ կազմակերպիչներինե,-նշեց նախարարը` նկատելով, որ դա ուղղակի մեծ երգչի եւ ազգակցի հանդեպ ունեցած սիրո արտահայտումն էր. «բոլորը ցանկանում էին գրքին տեսնել նրա ստորագրությունըե: