ԻԻՀ Շիրազի տարածաշրջանային եւ Հայաստանի ազգային գրադարանների tւ Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնի միջեւ կնքվեցին փոխհամագործակցության համաձայանգրեր
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազի գիտության եւ տեխնոլոգիաների տարածաշրջանային գրադարանի նախագահ, պրոýեսոր Ջաýար Մեհրադը եւ Հայաստանի գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Աղաջանյանն այսօր ստորագրեցին փոխհամագործակցության համաձայնագիր, ըստ որի հայկական կողմը պարտավորվում Է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ հայկական կենտրոնում Շիրազի գրադարանի մասնաճյուղը բացելու համար: Հայկական կողմը, ինչպես նշեց Ս.Աղաջանյանը, շահագրգիռ Է այդ հարցում, քանի որ իրանական կողմի ունեցած ýինանսական, տեխնիկական միջոցները հնարավորություն կընձեռեն Հայաստանի գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնին ունենալ այժմյան գիտատեխնիկական նյութի վերաբերյալ Էլեկտրոնային ամսագրերի, գրքերի եւ մյուս հրատարակությունների առավել մեծ լրատվական հոսք: Համաձայանգիրը նաեւ հնարավորություն կտա Շիրազի գրադարանի ուժերով եւ տեխնիկական միջամտությամբ թվայնացնել կենտրոնի ունեցած հարուստ եւ հնագույն ýոնդերը, որոնք իրենց տեսակի մեջ տարիներ շարունակ Անդրկոկասում եղել են միակն ու եզակին, նաեւ՝ դրանք դնել առավել լայն օգտագործման ու հասանելի դարձնել իրանական ընթրցողին: Ս.Աղաջանյանի խոսքերով, կան նաեւ այլ պայմանավորվածություններ՝ կապված տեխնոլոգիաների փոխադարձ ներդրումների, մասնագետների ուսուցանման, փոխանակման ու բազում այլ հարցերի հետ կապված: Նույն օրը ԻԻՀ Շիրազի գիտության եւ տեխնոլոգիաների տարածաշրջանային գրադարանի նախագահը համաձայանգիր կնքեց նաեւ Հայաստանի ազգային գրադարանի տնօերն Դավիթ Սարգսյանի հետ, համաձայն որի նախատեսվում Է ՀԱԳ-ում հիմնել գրադարանային եւ ինýորմացիոն տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն: Այն, ըստ Դ.Սարգսյանի, հնարավորություն կտա հայ գրադարանավարներին ծանոթանալ գրադարանային գործի ժամանակակից մոդելներին, նվաճումներին եւ դուրս գալ ավանդական մոտեցումների ու գործելակերպի սահմաններից: Համաձայանգրով նախատեսվում Է նաեւ Իրանում եւ Հայաստանում կազմակերպել հայկական եւ իրանական գրքերի ցուցահանդեսներ, Էլեկտրոնային միջոցների շնորհիվ իրականացնել գիտական ամսագրերի փոխանակություններ, օգտվել միմյանց ýոնդերից, միջգրադարանային բաժնույթից եւ այլն: Ընդ որում, Շիրազի գրադարանի միջոցով իրանցի յուրաքանչյուր ընթերցող կարող Է պատվիրել եւ ստանալ Հայաստանի ազգային գրադարանի ու գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնի ýոնդերում պահվող ցանկացած գիրք (իհարկե, Էլեկտրոնային փոստի միջոցով): Կողմերը նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, որ հետագայում կհամագործակցեն նաեւ անգլալեզու գիտատեխնիկական գրքերի, ամսագրերի հրատարկման գործում եւ այլ ոլորտներում, ինչը կհանգեցնի մեկ միասնական տեղեկատվական դաշտում աշխատելու հնարավորությանը: Համաձայնագրերի կնքմանը ներկա Էին նաեւ Շիրազի գրադարանի փոխտնօրեն Մուհամադ Ռեզա üալահաթին, ՀԱԳ-ի փոխտնօրենները: Իրանական կողմը Հայաստանում կհյուրընկալվի մինչեւ հուլիսի 1-ը: Նշենք, նաեւ, որ կողմերը մինչ այս հանդիպել են նաեւ Իրանում, որտեղ իրանական կողմը հայկականին նվիրել Էր այն գաղտնաբառը, որի շնորհիվ ՀԱԳ-ն եւ Հայաստանի գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնը հնարավորություն են ստացել օգտվել Շիրազի գրադարանի ավելի քան 1 մլն. 500 հազար դոլար արժողությամբ 2000-ից ավելի գիտական ամսագրերից եւ հանդեսներից, որոնցով գրադարանը համալրվում Է ամեն տարի: