Հասարակական

«Համատեղ ýինանսական ծառայությունըե վարկեր է տրամադրում Հայաստանի ՓՄՁ-ներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան):«Համատեղ ýինանսական ծառայությանե շրջանակներում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների ýինանսավորման համար Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) եւ Իզմիրլյան հիմնադրամի կողմից 2003թ. փետրվարին բացվել է 4 մլն դոլարի ընդհանուր գումարով վարկային գիծ: Ծառայությունը պատասխանատու է Հայաստանում պոտենցիալ վարկառուների հայտնաբերման, նրանց գործարար ու ýինանսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքման եւ ուսումնասիրման համար: Ըստ ծառայության տնօրեն Գրիգոր Ղազարյանի, իրենք տրամադրում են 125-500 հազար դոլարի վարկ` 5 տարի առավելագույն մարման ժամկետով, 6 ամիս մարման արտոնյալ ժամկետով, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով: Գ. Ղազարյանի խոսքերով, ծառայության շնորհիվ Հայաստան կներմուծվի բանկային լավագույն փորձը: Առաջին անգամ հայկական ձեռնարկությունները հնարավորություն ունեն անմիջապես վարկ ստանալ արտասահմանյան բանկից: Ըստ նրա, միաժամանակ հայկական ձեռնարկությունները ստանում են բոլորովին այլ պայմանների: Մասնավորապես բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ Հայաստանում վարկ տրամադրելիս մեծ նշանակություն ունի գրավը, իսկ բիզնես պլանի նշանակությունը մղվում է երկրորդ պլան: Այսինքն հայկական բանկերը հույսը դնում են գրավի վրա: Արտերկրում, սակայն, հաճախ գրավով ապահովված է լինում վարկի մի մասը միայն: Այդ երկրներում մանրակրկիտ ուսումասիրվում է, թե որքանով է առողջ բիզնեսը, ինչ եկամտաբերություն կարող է ունենալ: Հետազոտությունների շնորհիվ նվազում է վարկի վերադարձման ռիսկը, հետեւաբար նաեւ գրավի անհրաժեշտությունը: Ծառայության շնորհիվ այս փորձը ներմուծվում է Հայաստան: Տեղեկությունները, որ պոտենցիալ վարկառուներն ուղարկում են վարկային կոմիտե, պետք է պարունակեն գործարար պլան, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել ընկերության մենեջմենտի մասին: Հայկական ընկերությունները բիզնես պլանի պատրաստման փորձ եւ հնարավորություն չունեն մասամբ այն պատճառով, որ պահանջները խիստ չեն: Տեղեկատվությունը պետք է պարունակի նաեւ անկախ տեղեկատվական կարծիքներ, որոնք վերաբերում են արտադրական առանձնահատկություններին, շուկայի հետազոտություններին, ինչպես նաեւ ընկերության ýինանսական վիճակին: Նման զեկույցներն, օրինակ, Անգլիայում կարող են արժենալ 200-300 հազար դոլար, մինչդեռ հայկական ընկերությունները այդպիսի գումարներ չունեն: Գ. Ղազարյանը նշեց, որ փորձելով պահպանել տեղեկատվության այս ձեւը՝ պոտենցիալ վարկառուները հրավիրում են Նիդեռլանդների մենեջմենտի ýինանսական խորհրդատվության ծրագրի թոշակառու մասնագետներին: Սա հնարավորություն է տալիս անհամեմատ մատչելի պայմաններով բավարար տեղեկատվություն պատրաստել: Ծառայությունից ýինանսավորում ստանալու համար կարող են դիմել այն ՓՄՁ- ները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում հաջող գործունեություն են իրականացրել Հայաստանում արտադրության, սպասարկման, տրանսպորտի եւ սննդի վերամշակման ոլորտներում: Ի դեպ, ՍԱԶԲ-ը հիմնադրվել է 11 անդամ երկրների կողմից եւ նպատակ ունի խթանելու տարածաշրջանային առեւտուրը, ýինանսավորելու ծրագրեր, որոնք ամուր կապ կստեղծեն անդամ երկրների տնտեսությունների միջեւ: Իզմիրլյան հիմնադրամը ՓՄՁ- ների վարկավորման ծրագիր է իրականացնում նաեւ Եվրասիա հիմնադրամի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում