«Արմենիան թեքնոլջի գրուփ ինքորփորեյշընե հիմնադրամը ընթացիկ տարում կհիմնի տնկարանային տնտեսություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Գյուղացիական տնտեսությունները որակյալ տնկանյութով ապահովելու նպատակով «Արմենիան թեքնոլըջի գրուփ ինքորփորեյշընե հիմնադրամը (կենտրոնը գտնվում է üրեզնոյում) ընթացիկ տարում կհիմնի տնկարանային տնտեսություն: Ըստ հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Գեւորգ Գաբրիելյանի, այդ նպատակով Արարատյան դաշտում արդեն ընտրվել է 2 հա հողատարածք, որտեղ աշնանը կտնկվեն խաղողի ‎ ýիլոսերադիմացկուն (ցրտերի եւ հիվանդությունների նկատմամբ դիմացկուն) արմատակալներ եւ բարձրորակ պտղատու ծառատեսակներ: Ըստ Գ. Գաբրիելյանի, ծրագրի մտահղացմանը նպաստել է նաեւ վերջին երեք տարիներին Արարատյան դաշտում հացահատիկային մշակաբույսերի ցանքերի հաշվին խաղողի եւ պտղատու այգիների ավելանալը: Այս փաստը, նրա խոսքերով, ուրախացնող հանգամանք է, քանի որ պտղաբուծությունը տնտեսապես ավելի շահավետ է եւ ավելի մեծ եկամուտ է բերում գյուղացիներին: Նշենք, որ նմանօրինակ տնկարան հիմնադրամն արդեն ստեղծել է ԼՂՀ-ում, որտեղ տարեկան աճեցվում են 60-70 հազար խաղողի ý‎իլոսերադիմացկուն արմատակալներ:

Հայերեն