ՀՀ ՍԴ-ն քննության առավ միջազգային երեք փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան):ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առավ միջազգային երեք փաստաթղթերում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: 2003թ.-ի ապրիլի 5-ին Մոսկվայում Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված ԱՊՀ մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը նպատակ ունի միասնական մոտեցում ապահովել ԱՊՀ մարմինների պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների իրավական կարգավիճակի սահմանման խնդրում` նպաստելով այդ մարմինների գործունեությանը: Համաձայնագրով ԱՊՀ մարմինների պաշտոնատար անձինք եւ աշխատակիցները հավասարեցվում են միջազգային ծառայողներին, իսկ նրանց տրված ծառայողական վկայականները կողմերն ընդունում են որպես նրանց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը նշեց, որ ԱՊՀ մարմինների պաշտոնատար անձինք եւ աշխատակիցներն ընդունող պետության տարածքում օգտվում են տեղաշարժվելու ազատությունից, ընդունող պետությունների քաղաքացիների կոմունալ եւ կենցաղային ծառայությունների, հյուրանոցային եւ տրանսպորտային ասպասարկման տեսակների համար վճարման համապատասխան իրավունքներից, անվճար բժշկական սպասարկման իրավունքից (ԱՊՀ մարմինների միջոցների հաշվին), ինչպես նաեւ համաձայնագրով նախատեսված այլ արտոնություններից ու ýունկցիոնալ անձեռնմխելիություններից: Նրա խոսքերով, ընդունող պետության իրավասու մարմիններն իրենց պետության քաղաքացիներ չհանդիսացող պաշտոնատար անձանց եւ աշխատակիցներին ու վերջիններիս ընտանիքի անդամներին տալիս են նրանց արտոնությունների ու անձեռնմխելիությունների իրավունքները հաստատող փաստաթղթեր: ՍԴ-ն քննության առավ նաեւ 2003թ.-ի սեպտեմբերի 19-ին Յալթայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության ուղղումների մասինե որոշման մեջ ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: Նշենք, որ մի շարք հոդվածներում կատարված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են ԱՊՀ մարմիններում նախագահության իրականացման կարգին: 2004թ.-ի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված արձանագրությամբ ենթադրվում է, որ Հայաստանը Եվրամիության Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում կհամագործակցի նաեւ մայիսի 1-ից ԵՄ-ին միացած Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Մալթայի, Սլովակիայի, Կիպրոսի, Լատվիայի. Լիտվայի, Էստոնիայի հետ: Նշված արձանագրությունը ստորագրել է Եվրոպական համայնքներում Հայաստանի առաքելության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: Ռ.Շուգարյանը նշեց, որ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված արձանագրության վավերացումը: ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ արձանագրությամբ Հայաստանն անմիջական ýինանսական պարատվորություններ չի ստանձնում: ՀՀ արդաադատության նախարարությունը հայտնել է, որ արձանագրության դրույթները չեն հակասում ՀՀ օրենսդրությանը, չեն պարունակում ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր: Սահմանադրական դատարանը դռնփակ խորհրդակցությամբ որոշեց, որ երեք միջազգային փաստաղթղերում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հայերեն