1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս աշխատանքն է ավարտել ԼՂՀ-ի երրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանը, եւ պատգամավորները ամառային արձակուրդ են գնացել: ԼՂՀ-ի Ազգային ժողովի քարտուղարության հաղորդման համաձայն, ութերորդ նստաշրջանի ընթացքում /2004 թվականի փետրվար-հունիս/ քննարկվել են 47 օրինագծեր: Դրանցից 34-ն ընդունվել են որպես օրենք, 5-ը հանվել են օրակարգից /3-ը՝ հեղինակների առաջարկությամբ, իսկ 2-ը՝ ձայների անհրաժեշտ քանակի բացակայության պատճառով/: 8 օրինագծեր, որոնցից երկուսն ընդունվել են առաջին ընթերցմամբ, տեղափոխվել են իններորդ նստաշրջանի քննարկմանը: ԼՂՀ-ի երրորդ գումարման Ազգային ժողովը չորս տարվա ընթացքում ընդունել է 240 օրենք՝ 51 օրենքով ավելի, քան նախորդ գումարումների խորհրդարանները միասին: