Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց üինլանդիա

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը üինլանդիայի եւ Տուրկույի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի հրավերով այսօր պատասխան այցով մեկնեց üինլանդիա։ üինլադիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավորությամբ üինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի Նորին Սրբության հյուրն էր երկու տարի առաջ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը՝ իբրեւ գավազանակիր։ Հնգօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի üինլանդիայի Աստվածաշնչային ընկերություն, Ուղղափառության եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաեւ Հելսինկիի եւ Յոենսուի համալսարանների աստվածաբանական ýակուլտետների դասախոսների եւ ուսանողների հետ եւ հանդես կգա դասախոսությամբ։ Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ýինն ուղղափառ եկեղեցու գահակալ արքեպիսկոպոս Լեոյի, üինլանդիայի վարչապետի եւ պետական բարձրաստիճան այլ անձանց հետ։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Հելսինկիում հանդիպում կունենա նաեւ ‎‎ýինլանդաբնակ հայության հետ։ Նորին Սրբության օրհնությունը ստանալու նպատակով üինլանդիայի մայրաքաղաք կայցելեն նաեւ մերձակա երկրներում բնակություն հաստատած հայորդիներ։ Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սբ Էջմիածին կվերադառնա հունիսի 7-ին։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները