Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց üինլանդիա
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը üինլանդիայի եւ Տուրկույի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի հրավերով այսօր պատասխան այցով մեկնեց üինլանդիա։ üինլադիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավորությամբ üինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի Նորին Սրբության հյուրն էր երկու տարի առաջ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը՝ իբրեւ գավազանակիր։ Հնգօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի üինլանդիայի Աստվածաշնչային ընկերություն, Ուղղափառության եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաեւ Հելսինկիի եւ Յոենսուի համալսարանների աստվածաբանական ýակուլտետների դասախոսների եւ ուսանողների հետ եւ հանդես կգա դասախոսությամբ։ Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ýինն ուղղափառ եկեղեցու գահակալ արքեպիսկոպոս Լեոյի, üինլանդիայի վարչապետի եւ պետական բարձրաստիճան այլ անձանց հետ։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Հելսինկիում հանդիպում կունենա նաեւ ýինլանդաբնակ հայության հետ։ Նորին Սրբության օրհնությունը ստանալու նպատակով üինլանդիայի մայրաքաղաք կայցելեն նաեւ մերձակա երկրներում բնակություն հաստատած հայորդիներ։ Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սբ Էջմիածին կվերադառնա հունիսի 7-ին։