1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան):Արդեն 4-րդ տարին է Հայ Ավետարանչական եկեղեցին 8-13 տարեկան երեխաների համար Կապանի նախակրթարաններում կազմակերպում է բակային ճամբարներ: Ըստ Կապանի քաղաքապետարանի նախադպրոցական հիմնարկների միավորման տնօրեն Անուշ Սիմոնյանի, այս ամառ քաղաքի 4 համատիրությունները հավաքագրել են120 երեխայի, որոնք հիմնականում անապահով ընտանիքներից են: Ավետարանչական եկեղեցու քույրերը երեխաների հետ աշխատում են նախապես կազմված ծրագրով, որն ընդգրկում Է ուսուցողական, դաստիարակչական, նկարչական, երգ ու պարի, ասեղնագործության խմբակներ, ինչպես նաև խաղ- մրցույթներ: Երեխաներին օրական 2 անգամ ճաշ Է տրվում: