ՀՀ պետական բուհերում 2004-2005 ուստարվա հարցազրույցով ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-12-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիա Ասատրյան):ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2004-2005 ուստարվա հարցազրույցով ընդունելության քննություններն այս տարի կանցկացվեն հուլիսի 1- ից 12-ը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանի խոսքերով, հարցազրույցով ընդունելությունները կիրականացնեն տվյալ բուհերի հանձնաժողովները: Հարցազրույցը կազմակերպվում է ԿԳ նախարարության հաստատած առարկայական ծրագրերին, հարցաշարերին եւ գնահատման չափանիշներին համապատասխան: Դիմորդը հարցազրույցի արդյունքները կարող է բողոքարկել` առանց քննասենյակից դուրս գալու: Հարցազրույցով չանցած դիմորդներն ընդհանուր հիմունքներով կարող են մասնակցել պետական բուհերի ընդունելության քննություններին: Հարցազրույցով ընդունելության են թույլատրվում ýիզիկամաթեմատիկական հոսքային ուսուցում իրականացնող 14, բնագիտական (քիմիա, կենսաբանություն) հոսքային ուսուցում իրականացնող 5 ուսումնական հաստատատությունների սաները: Ընդունելություններն անցկացվում են Երեւանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գյումրիի եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտներում եւ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Հարցազրույցների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 14-ին: Հարցազրույցով անցած դիմորդները կհամալրեն պետական բուհերը՝ պետպատվերի շրջանակներում:

Հայերեն