1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Վլադիմիր Հակոբյանը այսօր սպիտակներով ոչ ոքի խաղաց անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի անհատական առաջնության մեկ քարորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում եւ 0,5:1,5 հաշվով պարտություն կրեց այս մրցամարտում: Այս փուլում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը սպիտակներով հաղթեց կուբացի Լենիե Դոմինգեսին եւ հավասարեցրեց մրցամարտի հաշիվը: