ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Է.Առաքելյանի նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական հարցերով վերաքննիչ դատարանը, Սուրեն Ղազարյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Է.Առաքելյանի նկատմամբ մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Դատական նիստի ընթացքում տուժող, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իր առողջությանը վնաս չի հասցվել, բացի այդ, փողոցում հանգցրած լույսերի պատճառով հնարավոր է, որ երիտասարդն իր ուսադիրները նկատած չլինի: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, վճռել էր Է.Առաքելյանին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Վերջինս ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը պլաստիկե շշով հարվածել էր Ս.Մարտիրոսյանի գլխին:

Հայերեն