1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլխաթյան):Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Թազագյուղի համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն անվավեր է ճանաչվել Մարտունու առաջին ատյանի դատարանի որոշմամբ: Հիշեցնենք, որ նշված օրը քվերակվել էին երկու թեկնածուներ, որի արդյունքում գործող գյուղապետ Ժորա Ահարոնյանը զիջել էր մասնագիտությամբ բժիշկ Մուշեղ Խլղաթյանին: Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նշյալ թեկնածուների մասնակցությամբ համայնքի ղեկավարի նոր նշանակված ընտրությունը կկայանա հուլիսի 11-ին: