1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Եվա Մովսիսյան): ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության ՀՀ կառավարությանը ներկայացրած միջնաժամկետ ծախսային ծրագրով 2004-2006թթ. պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ստեղծել հինգ հատուկ պահպանվող նոր տարածքներ: Դրանք են՝ «Ջերմուկե, «Արփիե, «Կիրանցե, «Որոտանե պարկերը եւ «Խոր Վիրապե արգելավայրը: Ըստ գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանի, «Խոր Վիրապե արգելավայրի ստեղծման ծրագրի մշակման եւ իրականացման համար նախատեսվում է 1 միլիոն 500 հազար դրամ, իսկ մնացած 4 տարածքների համար՝ 500 հազար դրամ: Նրա խոսքերով, Համաշխարհային բանկի ýինանսավորմամբ իրականացվող «Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցմանե ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ «Սեւանե եւ «Դիլիջանե ազգային պարկերի վերականգնում եւ տեխնիակական վերազինում: Նշենք, որ միջնաժակետ «Բնապահպանական ծրագրովե նախատեսվում է «Շիկահողե պետական արգելոցի քարտեզագրում եւ «Խոսրովի անտառներե պետարգելոցի տեխնիկական աջակցություն: