Վանաձորում ավարտվեց համաքաղաքային 15-րդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Վանաձորում ավարտվեց հայ երգի, պարի, երաժշտության համաքաղաքային փառատոնը: Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի մասնագետ Լեռնուհի Գևորգյանի կողմից կազմակերպված փառատոնն անցկացվեց հոբելյանական՝ 15-րդ անգամ: Փառատոնի մասնակից նախադպրոցական տարիքի, դպրոցահասակ երեխաների, բուհերի ուսանողներին կատարումներով ողջունեցին փառատոնի նախկին դափնեկիրները, իսկ նոր դափնեկիրներ դարձան Վանաձորի երաժշտական ուսումնարանի շրջանավարտներ Ջոն Մուրադյանը և Հայկ Մելիքբեկյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ Հայկ Մկրտչյանն ու Արման Եղիազարյանը:

Հայերեն