2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան):Վաթսուներկու տարեկանում կյանքից հեռացած ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Գեորգի Մինասյանի հոգեհանգիստը եւ վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 1-ին, ժամը 12-14:00-ին՝ Երեւանի Արամ Խաչատրյան ýիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Այս մասին Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից Գեորգի Մինասյանը ծնվել Է 1942 թվականին, Սոչիում, սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում եւ պետական թատերական ինստիտուտի օպերետայի բաժնում: Ավարտելուց հետո նա աշխատանքի Է անցել Կրասնոդարի Օպերետայի թատրոնում, ապա Մոսկվայում եւ, որպես «Մոսկոնցերտիե մենակատար, համերգներով հանդես եկել նախկին Խորհրդային միության տարբեր հանրապետություններում: 1972 թվականին ամուսնանալով, Գ.Մինասյանը տեղափոխվել Է Երեւան եւ, որպես մեներգիչ, աշխատանքի անցել ռադիոյի Էստրադային սիմýոնիկ նվագախմբում: Գեորգի Մինասյան արվեստագետի համար հայ կոմպոզիտորների հետ համագործակցությունը ստեղծագործական բազում նոր Էջեր Է բացել, նրա համար երգեր են գրել Ալեքսանդր Աճեմյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Առնո Բաբաջանյանը եւ շատ ուրիշներ: Որոշ ժամանակ անց, Գեորգի Մինասյանը հանդես Է եկել նաեւ որպես «Հայհամերգե-ի մեներգիչ՝ ստեղծելով սեփական գործիքային անսամբլը: Նա հաճախակի ելույթներ Է ունեցել Կոնստանդին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական Էստրադային նվագախմբի հետ: 1990-ականների սկզբին նա տեղափոխվել Է ԱՄՆ-ը, որտեղ Կ.Օրբելյանի հետ ունեցած համագործակցության արդյունքում ծնվել են բազմաթիվ նոր երգեր, այդ թվում՝ «Փառք մեր ազգությանե երգը, որը սփյուռքահայության համար դարձել Է յուրատեսակ հիմն, եւ որի կատարումը Գ.Մինասյանին բերել Է ԱՄՆ-ի «Armenian Music Awardե երգի ամենամյա փառատոնի «Տարվա լավագույն երգչիե տիտղոսը: 2001 թվականին սիրված երգիչը կրկին հայրենիքում Էր. այս անգամ՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ- հանդիսություններին: