Սեւանա լճի ձկնային պաշարների արհեստական վերարտադրությունն ապահովելու նպատակով կանցկացվի որոշ ձկնատեսակների մայրական կազմի որս եւ ձկնկիթի հավաք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Սեւանա լճի ձկնային պաշարների արհեստական վերարտադրությունն ապահովելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով «Գոսե ՓԲ ընկերությունը մայիսի 26-ից հուլիսի 30-ը Ծակքար, Մաքենիս, Արգիճի, եւ Մասրիկ գետերում կանցկացնի իշխան եւ կողակ ձկնատեսակների մայրական կազմի որս եւ ձկնկիթի հավաք: Նշված ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության, «Սեւանե ազգային պարկի եւ կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցները կիրականացնեն վերահսկողություն` վերոնշյալ միջոցառումների ընթացքն ապահովելու եւ դրանք սահմանված կարգով ավարտին հասցնելու համար: Այս մասին Արմենպրեսի թղթակցին ասացին ՀՀ բնապահպանության նախարարությունում:

Հայերեն