Ն.Սեզեր. «ԼՂ հարցում Թուրքիան մշտապես կպաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումըե

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «թուրքերը մշտապես կպաշտպանեն ազերիների դիրքրոշումըե: Ըստ ադրբեջանական «Ուչ նոքտաե թերթի, մամուլի համար փակ այդ հանդիպումից հետո կողմերը հայտարարությամբ հանդես չեն եկել: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ԼՂ խնդրի հետ միասին, կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական համագործակցության, ինչպես նաև կիպրոսյան հակամարտության հարցերը: Թերթը գրել է, որ Ադրբեջանի նախագահը Ստամբուլում հանդիպել է նաև ԱՄՆ սենատի ներքին կապերի հարցերով կոմիտեի նախագահ Բիլ üրիստի հետ, որը նշել է, թե ԱՄՆ սենատում մեծանում է այն սենատորների թիվը, որոնք ԼՂ խնդրում հասկանում են Ադրբեջանի «արդարացի դիրքորոշումըե, և որ նրանք օգնություն կցուցաբերեն Ադրբեջանին՝ այդ ոլորտում:

Հայերեն