2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հայ կինոյի հիմնադրման 80-ամյակի եւ «Ոսկե ծիրանե առաջին միջազգային կինոփառատոնի մեկնարկի կապակցությամբ այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հայ կինոնկարիչների աշխատանքների ցուցահանդես: Ներկայացված էին 1930-ական թվականներից մինչ մեր օրերը տարբեր ýիլմերում նկարահանված շուրջ 50 գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ: Հայաստանի նկարիչների միության թատրոնի եւ կինոյի բաժնի նախագահ Ստեփան Անդրանիկյանի խոսքերով, ցուցահանդեսը հնարավորություն կտա «Ոսկե ծիրանե կինոփառատոնին մասնակցող աշխարհի տարբեր երկրների կինոգործիչներին ավելի մերձենալ հայ կինոյի գործերին: Այն ճանաչողական առումով նոր լիցք կհաղորդի կինոարվեստի զարգացմանը: «Ոսկե ծիրանե կինոփառատոնի շրջանակներում այսօր առաջին անգամ Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ նաեւ ծիրանի օրհնության արարողություն: «Ոսկե ծիրանե միջազգային կինոփառատոնի գործադիր խորհրդի նախագահ Ռոլանդ Շառոյանի խոսքերով, ամենահայկական պտղի օրհնությունը կդառնա ավանդական եւ խաղողի հետ յուրաքանչյուր տարի հոգեւոր օրհնություն կստանա նաեւ հայոց այգիների ոսկեգույն միրգը: Ռ. Շառոյանն հավաստեց, որ գաղափարի իրագործման համար փառատոնի կազմկոմիտեն խորհրդակցել է նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ` սկիզբ դնելու եւ ամենամյա դարձնելու գեղեցիկ արարողությունը: Նշենք, որ հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երեւանում անկացվող կինոփառատոնին կմասնակցեն 67 կինոգործիչներ աշխարհի 19 երկրներից: Փառատոնում կցուցադրվեն 121 ýիլմ, կկայանա «Հայýիլմիե վերջին կինոնկարի` Սուրեն Բաբայանի «Ժանոե աշխատանքի համաշխարհային պրեմիերան: Կանցկացվեն Սերգեյ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակներին նվիրված միջոցառումներ: Կինոփառատոնի պատվավոր նախագահն է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ոսկե ծիրանիե անցկացմանը նպաստել են ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասրադության հարցերի նախարարությունները: