Գյումրու կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ «Լավագույն մարզական ընտանիքե մրցույթի մարզային փուլը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Հուլիսի 22-23-ը Ծաղկաձորում առաջին անգամ, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիքե հանրապետական մրցույթը, որին մասնակցելու իրավունք կունենան լավագույնը ճանաչված ընտանիքները: Գյումրու մարզադաշտում անցկացվեց մարզային փուլը, ուր հաղթած երեք ընտանիքները կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին: Մրցույթին մասնակցելու նախնական հայտ Էին ներկայացրել վեց ընտանիք, սակայն մասնակցեցին հինգը: Նշենք, որ մրցույթին մասնակցող միայն Մանուկյանների ընտանիքն էր Գյումրիից, մյուս թիմերը ներկայացնում էին մարզի տարբեր համայնքներ: Մասնակից բոլոր թիմերը հանրապետությունում ճանաչված սպորտի վարպետների և մարզական լավագույն ավանդույթներ ունեցող մարզիկների ընտանիքներն էին: Ավելացնենք, որ մրցույթում լավագույնը ճանաչվեց Միքայելյանների ընտանիքը, որը մյուս երկու թիմերի հետ կմասնակցի հանրապետական ծաղկաձորյան մրցույթին:

Հայերեն